copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 18:54 12-03-2026

2026-ի փետրվարը շատ տաք էր և տեղումնառատ Հայաստանի համար

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ 2026 թվականի փետրվարը շատ տաք էր և տեղումնառատ Հայաստանի համար։

2026 թվականի փետրվար ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 0․1 °C, որը բարձր էր նորմայից 4․9 °C-ով։ Այն ամենատաք փետրվարն էր դիտարկումների ողջ պատմության ընթացքում։

Փետրվարը նաև տեղումնառատ էր․ տեղումների ամսական քանակը՝ 78 մմ, կազմել է նորմայի 206 %-ը։ Այն հանդիսացավ երրորդ տեղումնառատ փետրվարը սկսած 1935 թվականից։
Տաք օդի ալիքի առավելագույն ինտենսիվությունը հանրապետությունում դիտվեց փետրվարի 13-ից 19-ը ընկած ժամանակահատվածում, երբ առանձին շրջաններում օդի միջին օրական ջերմաստիճանները բարձր էին նորմայից 11 °C-ից 13 °C-ով։ Այս օրերին միջին ջերմաստիճանները դրական էին անգամ բարձր լեռնային գոտիներում՝ 2000-2400 մետր բարձրություններում։

Փետրվարի 16-ից 19-ը ընկած ժամանակահատվածում որոշ օդերևութաբանական կայաններում դիտվեցին նոր բացարձակ առավելագույն ջերմաստիճաններ։ Կապանում օդի ջերմաստիճանը հասավ 26․1 °C-ի, Մեղրիում՝ 24․2 °C, Բագրատաշենում՝ 22․5 °C, Արարատում՝ 19․5 °C։
Փետրվար ամսվա ամենացարծր ջերմաստիճանը դիտվել է ամսի 5-ին Աշոցքում՝ -22․9 °C։

Ամսական տեղումների առավելագույն քանակը դիտվել է Ամբերդ լեռնային օդերևութաբանական կայանում՝ 216․8 մմ, որտեղ դիտվեց ամսական նորմայից ավելի քան չորս անգամ շատ տեղումներ։ Տեղումնառատ էին նաև Արարատյան դաշտը, Շիրակը և առանձին լեռնային շրջաններ, որտեղ տեղումների ամսական քանակը գերազանցեց նորման 2-ից 3 անգամով։

Փետրվարի 28-ի դրությամբ ձյան շերտի առավելագույն բարձրությունը կազմել է 227 սմ Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում։ Լեռնային շրջանների զգալի մասում ձյան շերտի բարձրությունը կազմել է 50-70 սմ, իսկ Ամբերդ, Ջերմուկ և Որոտանի լեռնանցք օդերևութաբանական կայաններում մինչև 103-108 սմ։ Սյունիքի և Տավուշի հովտային շրջաններում, Արարատյան դաշտում և Երևանում ձյան շերտը բացակայում էր կամ չէր գերազանցում 1-3 սմ-ը։
1935 թվականից իրականացվող դիտարկումների տվյալների համաձայն ամենացուրտ փետրվարը դիտվել է 1972 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր -11․1 °C։

Ամենախոնավ փետրվարը դիտվել է 1985 թվականին, երբ տեղումների քանակը կազմել էր 93 մմ, իսկ ամենաչորը՝ 2014 թվականին, ընդամենը 8․1 մմ տեղումների քանակով։
Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ փետրվար ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 2․1 °C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 6 %-ով։
շ

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել