copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 16:07 12-03-2026

ՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ադրբեջան

Ռուսաստանի ԱԻՆ Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռը Ադրբեջան է հասցրել ավելի քան 13 տոննա հումանիտար օգնություն՝ հետագայում Իրանի լիազոր ներկայացուցիչներին փոխանցելու համար։

Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Օգնությունը տրամադրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով և ԱԻ նախարար Ալեքսանդր Կուրենկովի հրամանով։

«Գերատեսչության ավիացիան կազմակերպել է դեղորայքի տեղափոխումը Ադրբեջանի Հանրապետություն՝ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչներին հետագա փոխանցման համար»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Ըստ գերատեսչության տվյալների՝ հատուկ չվերթով տեղափոխված բեռի ընդհանուր քաշը կազմում է ավելի քան 13 տոննա։

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
23:02 Մանր բռնապետը «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի». Բագրատ Միկոյան
23:23 Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին. Նարեկ Կարապետյան
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
23:18 Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
10:21 Երեկ հայտարարված պաշտոնական «թվերը» առաջարկում են պաշտոնավարման բերել բոլոր ժամանակների մեր ամենահակալեգիտիմ իշխանին ու արքունիքը