copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:51 19-10-2021

Ռուս խաղաղապահները Երևանից 10 տոննա հումանիտար օգնություն են տեղափոխել Ստեփանակերտ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները Երևանի «Էրեբունի» օդանավակայանից ավտոմեքենաներով Ստեփանակերտ են տեղափոխել 10 տոննա հումանիտար օգնությունը՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար:
«10 տոննա հումանիտար բեռը բերվել է Երևանից: Կոշիկ, հագուստ, դպրոցական պարագաներ, կենցաղային քիմիական նյութեր, գազօջախներ. այս ամենը փոխանցվելու է բազմազավակ ընտանիքներին և տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղում»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:
Նշենք, որ հումանիտար օգնությունը նախօրեին Ռուսաստանից ժամանել է Երևան: Բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները ևս ուղեկցել են խաղաղապահների շարասյունը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից