Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 12:34 12-03-2026

Նույնն է, երբ երեկոյան հավաքվում են ու տեսնում՝ տանը ուտելու բան չկա, հարձակվում են տան տիկնոջ վրա. Փաշինյան

Առաջարկում ենք միավորել 9 համայնք 80 բնակավայրով և ձևավորել խոշորացված 3 համայնքներ 3 մարզերում: Այդ մասին Կառավարության՝ մարտի 12-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

Երեք խոշորացված համայնքներն են Ստեփանավան համայնքը Լոռու մարզում, որը ներառում է ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի բերդ համայնքները, ընդհանուր՝ 20 բնակավայր, Գորիս համայնքը՝ Սյունիքի մարզում, որը ներառում է ներկայիս Գորիս, Տաթև և Տեղ համայնքները, ընդհանուր՝ 28 բնակավայր, և Եղեգնաձոր համայնքը՝ Վայոց ձորի մարզում, որը ներառում է Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները, ընդհանուր՝ 32 բնակավայր:

«Փոփոխությունն իրականացնելուց հետո ՀՀ համայնքների ընդհանուր թիվը 70-ի փոխարեն կդառնա 64»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ չկա գեթ մեկ դեպք, երբ համայնք խոշորացված լինի, բայց հետո մտածեն, որ պետք չէր նման բան անել: Ըստ վարչապետի՝ բոլոր դեպքերում էլ տեսանելի է շատ կոնկրետ ազդեցություն համայնքի, բնակավայրերի կյանքի, ինչպես նաև սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա:

«Խոշորացված համայնքների սուբվենցիոն կարողություններն էականորեն և անգամներով մեծանում են, և սա շատ կարևոր արձանագրում է»,- ասաց Փաշինյանը և նկարագրելով բյուջեի կարևորությունը, պարզաբանեց, թե ինչ կարևոր է գումարների հավաքագրումը բյուջե և որպես օրինակ համեմատեց ընտանիքի հետ, որը երեկոյան կարող է հավաքվել ու տեսնել, որ ուտելիք չկա․ «Այսինքն դատարկ կաթսան տեսնելով կհարձակվեն տանտիրուհու վրա, թե ինչի՞ ճաշ չես եփել, բայց բան չկա եփելու, որտեղից եփի: Հլը մի հատ էլ չենք թողնում ինքը գնա աշխատի։ Վերադառնալով խոշորացման թեմային, խոշորացման թեմային էֆեկտը այստեղ դա է, որ ընտանիքը մեծանում է, այո, կարիքը մեծանում է, բայց նաև աշխատող ձեռքերն են շատանում, գույքահարկ վճարի պոտենցիալն է մեծանում և բաշխումներ անելու հնարավորությունն է մեծանում, էլ չեմ ասում կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով և դոտացիաներով ավելի մեծ ֆինանսավորում է իրականացնում:

Եկեք արձանագրենք, որ նախորդող շրջանում խոշորացման արդյունքում որևէ մտավախություն չարտահայտվեց, ոչ մի գյուղ իր անունը չկորցրեց, ոչ մի գյուղ իր ինքնությունը չկորցրեց, իր տրադիցիան չկորցրեց և այլն: Ընդհակառակը՝ երևացին աշխատանքներ:

Կառավարության համար էլ է հեշտ: Կառավարության համար ավելի հեշտ է աշխատել 60 համայնքի ղեկավարի հետ, քան թե 600, 800 համայնքների ղեկավարների հետ, որոնց կաթսան սովորաբար դատարկ է»:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից