Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 2 ամիս առաջ - 09:01 12-03-2026

Ինչո՞ւ ազատել Էդիտային, որտեղ էր նա թերացել

Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երկար պիտի գրեմ։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի ստիպողական «փոփոխության» վերաբերյալ շրջանառվող ասեկոսեները հաստատվեցին։ Հիմա կարելի է այս մասին ուղիղ գրել։ Ասել, որ այս ամենում կա անարդարության ու վիրավորականության խիստ մեծ չափաբաժին, նշանակում է ոչինչ չասել։ Գիտական անաչառության ու ազատության մասին խոսելն այս պարագայում ինքնին դառնում է ավելորդություն։
Ես ինքս ՀՑԹԻ-ում որոշ ընդմիջումներով աշխատել եմ 2006-2014 թթ․, դրանից հետո էլ շարունակել ակտիվ համագործակցությունը՝ վերջին ութ տարիներին նաև ինստիտուցիոնալ կերպով՝ որպես Լեփսիուսհաուզ Պոտսդամի գիտաշխատող (արխիվային նյութերի և գրականության տրամադրում, համատեղ ձեռնարկներ ևն)։ Այժմ էլ ՀՑԹԻ հանդեսի խմբագրակազմի անդամ եմ։

Էդիտան ՀՑԹԻ տնօրեն ընտրվեց երկու տարի առաջ։ Ըստ ամենայնի, այս երկու տարիները եղել են ՀՑԹԻ պատմության ամենաարդյունավետ տարիները բազմաթիվ ոլորտներում․ գիտական հոդվածների աննախադեպ քանակ միջազգային ու վարկանիշ ունեցող հանդեսներում, International Journal of Armenian Genocide Studies-ը երկարատև ու համառ ջանքերից հետո անցած տարի հայտնվեց Հայաստանում այդքան բաղձալի Scopus-ի գիտական պարբերականների շարքում (այս ոլորտում միակը Հայաստանում), արտասահմանյան գործընկերների հետ կազմակերպվեցին միջազգային կոնֆերանսներ, միջոցառումներ, ներդրվեց աուդիոգիդերի համակարգը ու հասանելի դարձավ բազմաթիվ լեզուներով, արժևորվեցին ու խրախուսվեցին բոլոր աշխատակիցների ջանքերը, և ոչ թե միայն ընտրյալներինը, ակտիվացավ կապը սփյուռքահայ գիտնականների հետ ու նրանց ներդրումը ՀՑԹԻ աշխատանքներում,։ Բոլոր ձեռքբերումները հնարավոր չէ թվել։

Ինչու՞ ազատել Էդիտային, որտեղ էր նա թերացել։

Դիտարկեք գիտականը՝ Էդիտայի լույս ընծայած աշխատություններն ու հոդվածները վերջին երկու տարիներին՝ անգամ գործակից ունեցող միջազգային հանդեսներում։ Քանի՞ հոգու կարող եք նշել, որ ունեն ավելի շատ հոդվածներ մեր ոլորտում։ Վերցրեք սփյուռքահայ գիտնականների հետ ակտիվ համագործակցությունը։ Ամենավառ ապացույցը նրանց՝ այս որոշման հետ անհամաձայնության այն է, որ հոգաբարձուների խորհորդում գտնվող երկու սփյուռքահայ գիտնականներն էլ (Ռայմունդ Գևորգյան և Ստեփան Աստուրյան) լքել են խորհուրդը՝ Հայաստանից երկու այլ գիտնականների (Հրանուշ Խառատյան, Հարություն Մարության) հետ միասին։ Վերցրեք մենեջմենթի հատվածը․ դրա վառ ապացույցը ՀՑԹԻ բոլոր 74 աշխատակիցների համատեղ նամակ-խնդրանքն է (թեև պարզ է, որ չէր արվելու)՝ կանխելու տնօրենի փոփոխությունը։ Որպես ՀՑԹԻ-ում ոչ քիչ տարիներ անցկացրած ու շատ անցքերից տեղյակ մարդ ձեզ վստահեցնում եմ, որ նման միասնականություն ու դրական մթնոլորտ ՀՑԹԻ-ում երբեք չի եղել, ով-ով, ես հո դա լավ գիտեմ։

Ըստ ամենայնի ճիշտ են պնդումները, որ նրանց հեռացնելը կապված է Վենսի այցի ու տնօրենի՝ իշխանությունների համար այդքան անցանկալի Արցախի թեմայի շուրջ զրույցով։ Ավելին, վիդեոներից դատելով նա անգամ “հանդգնություն” էր ունեցել Վենսին ուղեկցելու Ադրբեջանում հայերի կոտորածները ոգեկոչող խաչքարերի մոտ ու պատմել դրանց մասին, գիրք նվիրել (էստեղ ես սիրով կներկայացնեի Լայպցիգի մի ազդեցիկ պրոֆեսորին՝ հենց այս թեմայով ավելի բարդ իրավիճակում «համոզելու» փորձն ու հարգարժան պրոֆեսորի «գեղեցիկ» ու «մատչելի» պատասխանը, բայց չեմ կարող հանրայնացնել)։ Անձամբ ես կարծում եմ, որ Վենսի այցը ուղղակի եղել է վերջին շտրիխը, քանի որ Էդիտան ի պատիվ իրեն, միշտ բարձրաձայնել է Արցախի թեման, այդ ուղղությամբ մեծ ծավալի աշխատանք է իրականացվել, Հայոց ցեղասպանության համատեքստում «կառուցողական» իշխանությունների համար անցանկալի այլ թեմաներ է բարձրաձայնել։ Էդիտային ազատելու պատճառը վստահաբար հուշահամալիրի շինարարությունը չի, ինչպես փորձ է արվում ներկայացնել։ Նախ, շինարարությունը առաջին հերթին նախարարության վերահսկողության տակ է, բացի այդ եթե դա լիներ պատճառը, տնօրենին ազատած կլինեին դեռ անցած տարի, երբ շինարարության շուրջ աղմուկն իր գագաթնակետին էր հասել։ Ի վերջո, եթե շինարարությունը լիներ պատճառը, կարելի էր "արտակարգ և լիազոր պռարաբ" նշանակել մինչև շինարարական աշխատանքների ավարտը։ Կամ հռետորական հարց է առաջանում, շինարարության ավարտից հետո շինարարական գիտելիքներով ապագա տնօրենը լքելու՞ է իր պաշտոնը։

Էդիտան կարող է հեռանալ գլուխը բարձր։ Ավաղ, վիրավորվածության, հիասթափության ու անարդարության սարսափելի մեծ չափը դրանից հազիվ թե նվազի։

Դե ինչ, կեցցե՛ «գիտական ազատությունը», կեցցե՛ «արդյունավետ» կառավարումը, կեցցե՛ սփյուռքահայ գինտականների «արժևորումը», կեցցե՛ ՀՑԹԻ աշխատանքների ու հայաստանյան գիտության միջազգայնացման ուղղված ջանքերի «գնահատումը» կեցցե՛ ՀՑԹԻ աշխատակիցների կարծիքը «հաշվի առնելու» ձեր ձիրքը, և ի վերջո, կեցցե՛ «արդարությունը»։

Հիմա նշանակեք «արհեստավարժ» մեկի, որի միակ արժանիքը պիտի լինի «ճկունությունը» և հարմարվողականությունը։ Հակառակ դեպքում «Վենսյան սինդրոմը» կրկնվելու հատկություն ունի»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին

Ձեզ գուցե հետաքրքրի