copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:20 18-07-2023

Երևի մեկը թերացել է կամ աչքից վրիպել է. քաղաքապետարանը դատարկ թերթիկներ է փակցնում

Երևանի տարբեր վարչական շրջանի շենքերի մուտքերի դռներին քաղաքապետարանը հուշաթերթիկներ է փակցրել՝ իրազեկելով՝ քաղաքացիական պաշտպանության գործողությունների մասին։ Հուշաթերթիկում նշված է նաև «օդային տագնապ» ազդանշանի դեպքում քաղաքացիների պատսպարման վայրի հասցեն։ Կան փակցված նաև այնպիսի հուշաթերթիկներ, որոնցում լրացված չեն և բացակայում են այն հասցեները, որոնցում քաղաքացիները պետք է պատսպարվեն։

Oragir.News-ը Երևանի քաղաքապետարանից ճշտեց, թե որն է նման հուշաթերթիկներ փակցնելու նպատակը, որտե՞ղ պետք է պատսպարվեն այն քաղաքացիները, ում մուտքերին փակցված են այդ՝ չլրացված հուշաթերթիկները։



Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից մեզ փոխանցեցին, որ թյուրիմացություն է տեղի ունենցել։ «Սա մասնավոր դեպք է, հավանաբար, ինչ-որ մեկը թերացել է կամ աչքից վրիպել է, տարել փակցրել են, դա տեխնիկական վրիպակ է, զուտ մարդկային գործոնով պայմանավորված մեկ անձ թերացել է այդ աշխատանքներում։ Զգուշացրել ենք մեր գործընկերներին, որ ուշադիր լինեն և այդ թյուրիմացությունը այլևս չկրկնվի»։

Հարցին՝ քաղաքապետարանի որ բաժինն է զբաղվել այդ թերթիկների փակցնելու գործով, քաղաքապետարանից պատասխանեցին. «Թերթիկները քաղաքապետարանի կողմից բաժանվել են վարչական շրջաններին, որոնք էլ իրենց կողմից տվել են համատիրություններին, որոնք էլ պետք է լրացնեին այդ թերթիկները և փակցնեին»։

Հարցրինք՝ ուսումնասիրություններ արվե՞լ են, վստա՞հ են, որ դա միակ դեպքն է, երբ հուշաթերթիկը դատարկ է փակցվել, քաղաքապետարանից արձագանքեցին.«Կոնկրետ փաստ չունենք, որ միայն այդ դեպքն է, բայց եթե ուրիշ դեպքեր լինեին, մենք հավանաբար ահազանգ կստանայինք։ Մենք այս պահին չունենք որևէ այլ նման ահազանգ»։

Հետաքրքրվեցինք՝ կարող են կոնկրետ նշել, թե այդ թյուրիմացությունը ո՞ր վարչական շրջանում է եղել, պատասխանեցին. «Դա Աջափնյակում է եղել, արդեն շտկվել է, լրացված է։ ֆիզիկապես անհնար է այդքան մուտքերը վերահսկել, բայց խիստ ցուցում է տրված, որ շատ ուշադիր լինեն և բացառվեն նման դեպքերը»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից