Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 22:11 11-03-2026

Վանաձորում «Shacman» ավտոաշտարակը բախվել է գազատար խողովակներին, կոտրել դրանք․ մի ամբողջ թաղամաս գազազրկված է

Այսօր՝ մարտի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 14։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում «Shacman» մակնիշի ավտոաշտարակը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով խողովակները վնասվել են և ընկել են «Jeep» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաների վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գազատար խողովակների վնասման հետևանքով սկսվել է գազի արտահոսք և Վանաձոր քաղաքի մեծ թվով հասցեներ գազազրկվել են։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված