Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով 2 ամիս առաջ - 12:12 11-03-2026

Թող 5000 երեխուն հետ բերեն, նոր Նիկոլին կընտրեմ. հարցում

Քաղաքական զարգացումների ֆոնին հասարակության մեջ շարունակվում են քննարկումները՝ թե մարդիկ ո՞ւմ են վստահում և ո՞ւմ կտեսնեին երկրի ղեկավարի պաշտոնում։

Oragir.News-ը շրջել է Երևանում և քաղաքացիներին հարցրել. «Ո՞ւմ կընտրեիք, եթե վարչապետի ընտրությունը Փաշինյանի և Սամվել Կարապետյանի մեջ լիներ»։

Քաղաքացիների արձագանքները տարբեր էին։

«Նիկոլ Փաշինյանին», – պատասխանեց մի տղամարդ ու հավելեց, որ այլ հարցեր չտանք, քանի որ ինքը շուտ է նյարդայնանում։

«Ո՛չ մեկին, ո՛չ մյուսին»,– ասաց մեկ այլ քաղաքացի։

«Միևնույնն է, թող երկուսն էլ լավ լինեն, առողջ լինեն», – նշեց մի քաղաքացի։ Երբ հարցրինք. «Իսկ ո՞ւմ կփրկեիք», պատասխանեց․ «Ոչ մեկին»։

Մի կին պատասխանեց. «Նիկոլին չեմ ընտրի։ Թաթոյան կա՝ լավ գործիչ, Անանյան կա՝ հարգանքի արժանի»։

«Ինձ կընտրեմ՝ Ձեր ապագա վարչապետ»,- ծիծաղեց մի կին։

Մի տղամարդ բարկացած արձագանքեց․ «Կոմունիստներին։ Կարգին երկիր էր, քանդին 30 տարի։ Եթե չէ՝ Դոգին»։

«Թող 5000 երեխուն հետ բերեն, Նիկոլ ընտրեմ», – նշեց մի կին։

Մանրամասները՝ տեսանյութում։