copy image url
Մամուլ 5 ամիս առաջ - 08:32 10-03-2026

Որոշել է երեքին «փուռը տալ»․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Պարզվում է՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի նախկին տնօրեն Արման Հովակիմյանը, որը մոտ 1 տարի առաջ ազատվեց պաշտոնից, պաշտոնավարման ընթացքում «օրինականացրել» է ծննդօգնության կաշառքը, ծննդկանների հարազատները բժշկին գումարի տեսքով «շնորհակալությունը» հայտնել են հիվանդանոցում տեղադրված տերմինալի միջոցով՝ նշելով ծնունդն ընդունող բժշկի անունը, այսինքն՝ փոխանցում են կատարել։ Այս մասին տեղյակ են եղել առողջապահության նախկին եւ ներկայիս նախարարները՝ Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը։ Այսօրվա տնօրենը՝ Նարեկ Զեյնալյանը, հավանաբար, որոշել է երեքին միասին «փուռը տալ»։ Ասացին, որ վերջին շաբաթներին հարկայինից զանգահարում են տարիներ առաջ ծննդաբերած կանանց եւ համագործակցություն առաջարկում, որ եթե մի քանի տվյալ լրացնեն, իրենց վճարած գումարները հետ կստանան, քանի որ դրանք չեն հասել բժշկին։ Թե ուր են գնացել այդ գումարները, եւ ինչպես են հիմա վերադարձնելու, պարզ չէ։ Հիվանդանոցից չկարողացանք մեկնաբանություն ստանալ, սակայն ասացին, որ խոսքը 6 տարի առաջվա դեպքերի մասին է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ