copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 09:52 09-03-2026

Գազ չի լինի Տաշիր քաղաքի բազմաթիվ հասցեներում

Մարտի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան, Վ․ Սարգսյան, Շահումյան, Սայաթ-Նովայի, Արևային, Գետափնյա, Կ․ Դեմիրճյան, Աբովյան, Էրեբունու, Բաղրամյան փողոցների, նշված փողոցների հարակից տարածքների, ինչպես նաև Լատիշական, Վան, Արցախ թաղամասերի գազասպառողների, հարակից հիմնարկների և ձեռնարկությունների գազամատակարարումը։

Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Գազամատակարարումը կդադարեցվի նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Ամենից շատ դիտված