Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 18:30 08-03-2026

Ծաղիկներ՝ տուգանքի փոխարեն. պարեկները Երևանում կանգնեցնում են կին վարորդներին

Այսօր Մարտի 8-ն է՝ Կանանց միջազգային տոնը: Օրը տոնական էր մայրաքաղաք Երևանում. կին վարորդների համար յուրօրինակ անակնկալ էին պատրաստել Երևանի պարեկային ծառայության աշխատակիցները:

Oragir.News-ը էքսկլյուզիվ իրավունքով շրջել է պարեկների հետ մայրաքաղաքում և նկարահանել հետաքրքիր ու ինքնատիպ անակնկալը:

Պարեկները կանգնեցնում էին կին վարորդներին, իջնում մեքենայից, մոտենում զարմացած վարորդներին և մեկական վարդ նվիրում ու բարեմաղթանքներ հղում՝ ապահովելով տոնական տրամադրություն:

Մանրամասները՝ տեսանյութում: