copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 14:43 08-03-2026

Իրանը հարձակվել է Թել Ավիվի, Հայֆայի և Քուվեյթի թիրախների վրա

Իրանի զինվորականները հարձակում են իրականացրել Իսրայելի Հայֆա և Թել Ավիվ քաղաքների թիրախների, ինչպես նաև Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ, հայտնել է Իրանի բանակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Հայֆայում, Թել Ավիվում ամերիկա-սիոնիստական թիրախները, ինչպես նաև Քուվեյթում գտնվող ամերիկյան կենտրոններն ու բազաները ենթարկվել են Իրանի բանակի ռազմաօդային և ռազմածովային ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակմանը»,- ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:

Իրանցի զինվորականները հայտնել են, որ հարձակումներն իրականացրել են վերջին մի քանի ժամվա ընթացքում: Իրանական բանակը նշել է, որ բացի Իսրայելի թիրախներից, հարձակման է ենթարկվել նաև Քուվեյթում գտնվող «Քեմփ Աթիֆջան» բազան և դրա զինամթերքի ու սարքավորումների պահեստները, ինչպես նաև հակաօդային պաշտպանության դիրքերը, տեղեկատվության հավաքագրման կետերը և վրանային ճամբարները:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել