Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 18:30 06-03-2026

Ո՛չ Արևմուտք, ո՛չ Ռուսաստան․ Նիկոլը մեզ Թուրքիա է տանում․ հարցում

ՀՀ կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք դեպի Արևմուտք կողմնորոշում վերցնելով` ՀՀ իշխանությունը երկրի տարածքից չպե՞տք է հանի ռուսական ռազմաբազան, նշեց, որ Հայաստանը խնդիր չունի, չի ունեցել ու չի ունենալու Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու ու նրա շահերը վնասելու առումով։

«Դուք խեղաթյուրում եք իմ խոսքերը. ես երբեք չեմ ասել, որ Հայաստանը Արևմուտք է գնում։ Ինչ վերաբերում է Եվրամիությանն անդամակցելուն, ապա այդ հարցին ԵԱՏՄ–ի առնչությամբ եմ ես արտահայտվել։ Մենք բարեբախտաբար, թե դժբախտաբար դեռևս ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի։ Եթե տեսնենք, որ այն մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք` ոնց շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք։ Իսկ ընդհանուր առմամբ, ասել եմ ու ասում եմ, որ մենք խնդիր չունենք, չենք ունեցել ու չենք ունենալու Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու ու ՌԴ շահերը վնասելու»,– հայտարարեց Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը մեզ Արևմո՞ւտք է տանում, թե՞ Ռուսաստան»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը մեզ տանում է Թուրքիա, որոշներն էլ ասացին, որ տանում է Արևմուտք։

«Ներկա դրությամբ իրենք էլ չգիտեն՝ ինչ են անում, լավ բան չենք սպասում։ Կարող եմ ասել մեր վիճակը ահավոր է, դոփում ենք տեղում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ միայն Թուրքիա է տանում։ «Երևի մենակ Թուրքիա, դե ինքը թուրքերի հետ ա լավ, Ալիևի և մյուսների, որովհետև մեր հարևանները իրանք են, ոչ թե Արևմուտքը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է կործանման։ «Կործանման ա տանում, ով ա տենց հարցեր քննարկում։ Ինքը ինչ արել ա, մարդկության հետ կապ չունի։ Իրա ուզելո՞վ ա խաղաղություը, ինքը պարտված երկրի վարչության պետ ա»,- ասաց նա։

«Դժոխք ա տանում Նիկոլ Փաշինյանը»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը