copy image url
Սպորտ 7 ամիս առաջ - 21:20 16-01-2026

Ծառուկյանի վրա չի կարելի հույս դնել, երբ խոսքը վերաբերում է տիտղոսային մենամարտերին. UFC-ի նախագահ

UFC-ի նախագահ Դանա Ուայթը համեմատել է Արման Ծառուկյանին Ջոն Ջոնսի հետ՝ հայտարարելով, որ երկուսի վրա էլ չի կարելի հույս դնել, երբ խոսքը վերաբերում է տիտղոսային մենամարտերին։

Կազմակերպության ղեկավարը մեկնաբանել է թեթև քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանի ապագան։ Չնայած 70 կգ քաշային կարգի վարկանիշային աղյուսակում զբաղեցրած առաջին հորիզոնականին՝ հայ մարտիկն այդպես էլ չստացավ չեմպիոնական մենամարտի հնարավորություն։ Ուայթը պարզաբանել է, որ Ծառուկյանն արդեն բաց է թողել իր շանսը և այժմ պետք է նորից ապացուցի, որ արժանի է հավակնորդի կարգավիճակին։

Ուայթն ընդգծել է, որ իր համար առաջնային է մարտիկի վստահելի լինելը՝ զուգահեռ անցկացնելով լեգենդար Ջոն Ջոնսի հետ:

«Ինձ հարցնում են Սպիտակ տանը Ջոնսի մենամարտի մասին։ Բայց կարո՞ղ եմ արդյոք ես հույս դնել Ջոնի վրա»,- ասել է Ուայթը Complex-ին տված հարցազրույցում։

FC-ի ղեկավարը նաև հիշատակել է Դեն Հուկերի հետ մենամարտից առաջ՝ հայացքների դուելի ժամանակ տեղի ունեցած միջադեպը (երբ Ծառուկյանը հարվածել էր մրցակցին)՝ նշելով, որ Արմանին հնարավորություններ տրվել են։

Ուայթը հաստատել է, որ կազմակերպությունը որոշել է անցկացնել Ջասթին Գեյջ-Փեդի Փիմբլեթ մենամարտը ժամանակավոր գոտու համար, իսկ Ծառուկյանի վերաբերյալ հետագա ծրագրերը դեռևս անորոշ են։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում