Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 14:18 06-03-2026

Կոռուպցիոն սկանդալի հետևանքները ՊԵԿ-ում․ ովքեր են նոր պետերը

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում վերջերս աղմկոտ պաշտոնանկություններ են տեղի ունեցել։

Մասնավորապես՝ ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության պետ Ռաֆայել Զաքարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Պաշտոնանկություն է տեղի ունեցել նաև Ներքին անվտանգության վարչությունում․ վարչության պետ Գառնիկ Մարգարյանը ևս լքել է իր պաշտոնը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ այս պաշտոնանկությունների պատճառը կոռուպցիոն սկանդալն է, որի մեջ արդեն նախկին պաշտոնյաները ներգրավված են եղել։

ՊԵԿ-ի մեր աղբյուրները հաստատեցին պաշտոնանկությունների մասին տեղեկությունը՝ նշելով, որ Գառնիկ Մարգարյանը և Ռաֆայել Զաքարյանն ազատվել են վարչության պետի պաշտոններից՝ հավելելով, որ նրանց փոխարեն համապատասխան պաշտոններում նշանակվել են Հայկ Մելքոնյանը և Արման Արամյանը։

Ճշտող հարցին՝ պաշտոնանկությունները կապվա՞ծ են կոռուպցիոն սկանդալի հետ, մեր աղբյուրը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ այլ մանրամասների չի տիրապետում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել