copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:25 12-03-2022

Ռուսաստանի և Թուրքիայի ԳՇ պետերը անցկացրել են հեռախոսային բանակցություններ

Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը մարտի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերի հետ: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Կայացել է մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մարտի 8-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսային բանակցություններ են տեղի ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և նրա թուրք գործընկեր Հուլուսի Աքարի միջև։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Բացի դրանից, նախարարները քննարկել են պաշտպանական գերատեսչությունների միջոցով Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցության արդիական թեմաներ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում