Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 2 ամիս առաջ - 10:40 06-03-2026

Թարս ապտակ՝ Փաշինյանին, թմրամիջոց՝ ՔԿՀ-ի օպերբաժնի պետի մոտ, հետախուզություն՝ մարզերում․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կոտայքի մարզի Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի դեկտեմբերի 20-ից՝ համայնքների խոշորացման արդյունքում ձևավորված համայնքի ղեկավար ընտրվելուց հետո։ Մինչ այդ նա աշխատել է ոստիկանությունից մինչև հանքարդյունաբերությունում, անգամ՝ հյուրանոցային ադմինիստրատոր։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է համայնքի ղեկավարի կողմից ներկայացված 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը։
Հայտարարագրում ներկայացված տվյալները, սակայն, առաջացնում են մի շարք հարցեր։ Առաջինը վերաբերում է տրանսպորտային միջոցների բացակայությանը։ Համայնքի ղեկավարի պաշտոնը ենթադրում է ակտիվ տեղաշարժ, սակայն հայտարարագրում որևէ մեքենա նշված չէ։

Երկրորդ հարցը վերաբերում է բանկային հաշիվների բացակայությանը։ Թեև համայնքի ղեկավարի աշխատավարձը սովորաբար փոխանցվում է բանկային ճանապարհով, հայտարարագրում հաշիվների մնացորդներ նշված չեն։

Երրորդ կարևոր հարցադրումը կապված է Երևանի Արաբկիր վարչական շրջանում 2020 թվականին գնված բնակարանի հետ։ Հայտարարագրում նշված չէ այդ գույքի ձեռքբերման ֆինանսավորման աղբյուրը՝ արդյոք այն ձեռք է բերվել անձնական խնայողություններով, վարկային միջոցներով, թե այլ ֆինանսական աղբյուրներով։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ընթացքում իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ամբիոնից հայտարարեց, թե ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը պետք է հայտնի, թե որտեղ է աշխատում իր հայրը։

Իշխանական թիմին միանալուց հետո թերևս օգտագործելով ԱԺ նախագահի հետ ունեցած մտերմությունը, Հասմիկ Հակոբյանը խորհրդարանում աշխատանքի է տեղավորել մի շարք ծանոթների և հարազատների, ինչպես օրինակ նրա հայրը՝ Արմեն Հակոբյանը, որը մինչև այդ որևէ տեղ չէր աշխատել, աշխատանքի է ընդունվել Ազգային ժողովի վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում։ Նա նաև բենզինի կտրոններն է բաշխում։

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ գրել էր, որ 2025 թվականի հոկտեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» ՍՊԸ-ի կողմից Հայաստան ներմուծվել է շուրջ 2 տոննա ոսկյա ձուլակտոր։ Սակայն այդ ձուլակտորների վրա առկա կարևոր տվյալները՝ սերիական համարները, արտադրող երկրի նշումները և քաշը, լուսանկարահանման միջոցով չեն ֆիքսվել։

Փոխարենը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, լուսանկարահանվել են ձուլակտորների այն հատվածները, որտեղ այդ տվյալները տեսանելի չեն եղել, ինչը կարող է խնդիրներ առաջացնել ոսկու ծագման, նույնականացման և մաքսային վերահսկողության տեսանկյունից։
Հրապարակումից ամիսներ անց հանրությանը դեռևս չի ներկայացվել որևէ հստակ տեղեկատվություն՝ կա՞ արդյոք քրեական վարույթ, ի՞նչ արդյունքներ են տվել իրականացված գործողությունները, և արդյոք որևէ պաշտոնատար անձ պատասխանատվության է ենթարկվել։

«Հրապարակ» թերթը գրում է. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Կարեն Գրիգորյանն օրերս Թոխմախի գերեզմանատան տարածքից փորձել է վերցնել նախապես տեղադրված փաթեթը, սակայն բռնվել է պարեկների կողմից։ Ըստ նախնական տեղեկությունների, փաթեթում թմրամիջոց է եղել, ու օպերբաժնի պետը, ըստ երեւույթին, դա պիտի հասցներ ՔԿՀ։

«Հրապարակ» թերթին հասած տեղեկություններով՝ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը հրաժարվել է եկեղեցու դեմ պայքարի գաղափարից: Զանգահարեցինք թեմի առաջնորդին, խնդրեցինք մի քանի հարցի պատասխանել. «Էս պահքի շրջանում հարց մի տվեք, բերեք ես օրհնեմ Ձեզ և ձեր ընտանիքը, խաղաղվեք»,-ասաց նա ու անջատեց հեռախոսը եւ այլեւս մեր զանգերը մնացին անպատասխան: Տիրադավները, թերեւս, սկսում են գիտակցել, որ Փաշինյանը պարտվել է Հայ եկեղեցու դեմ պայքարում, հոգևորականների մեծամասնությունը, հայ ժողովուրդը Եկեղեցու կողքին են։


«Հրապարակ» թերթը գրում է․ Փաշինյանի թիմի թիվ մեկ ահնուսարսափը, իհարկե, գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական միավորն է։ Պարզվում է՝ Փաշինյանն իր կուսակցության որոշ անդամների հրահանգել է մարզերում «հետախուզական» աշխատանքներ իրականացնել եւ պարզել, թե ինչ սկզբունքով ու մեթոդներով է աշխատում Կարապետյանի թիմը, խոցելի՞ են արդյոք, եւ ինչպե՞ս կարելի է կասեցնել նրանց ընթացքը:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ներկուսակցական քարոզարշավի անվան տակ համապետական ընտրությունների քարոզարշավ սկսած ՔՊ վերնախավը, մեր տեղեկություններով, այս շաբաթ-կիրակի օրերին մտադիր է այցելել Արագածոտնի եւ Շիրակի մարզեր։ Լինելու են Գյումրիում, եւ այդ փաստից ՔՊ-ում լարված են, որովհետեւ հասկանում են, որ հայրաքաղաքում, մի շարք հանգամանքներով պայմանավորված, իրենց «չեն սպասում»։ Մյուս շաբաթ էլ այցելելու են Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզեր։

«Հրապարակ» թերթը գրում է․ Եկեղեցու եւ Վեհափառի դեմ արշավում «թայմաութ» վերցնելու պատճառը, ըստ որոշ տեղեկությունների, Սեւանի եկեղեցու պատարագն է եղել, որին առանց նախապատրաստվելու մասնակցելով` Նիկոլ Փաշինյանը հույս է ունեցել, որ իրեն տեսնելով՝ քահանան կվախենա ու կզեղչի կաթողիկոսի անունը։ Սակայն, կարելի է ասել, թարս ապտակ է ստացել, քանի որ պատարագ մատուցող քահանան չի շեղվել կանոնական կարգից եւ հնչեցրել է կաթողիկոսի անունը։

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ականներին նոր, ինչպես տեղի աղբյուրներն են ասում, ընտրություններում հաղթելու, նոր մեգապլան է հրամցրել Փաշինյանը.«Կաթողիկոս, էս-էն, սաղ մոռանում եք անցնում եք ընդդիմադիրներին իրար հետ կռվացնելու սուրբ գործին»։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»