Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 23:23 05-03-2026

Թալանի վերադարձ, թե նախընտրական շոու. ինչպես են մեզ մոլորեցնում ամեն օր. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը յութուբյան ալիքում տեսանյութ է հրապարակել.

Ամեն առավոտ մեզ մատուցում են Գլխավոր դատախազության նույն ծանուցագրերն ու հաղորդագրությունները, որոնք ընդամենը նախընտրական փիառ են։ Իշխանությունը թալանի վերադարձի մասին նույն տեղեկատվությունը տարիներով պտտեցնում է՝ տպավորություն ստեղծելու համար, թե գործ են անում։

Իրականում, 8 տարի անց, բազմաթիվ գործեր ուղարկվում են դատարան վաղեմության ժամկետներն անցած կամ ձգձգվում են այնքան, որ գողոնը փաստացի օրինականացվում է դատական վճիռներով։

Սա ոչ թե արդարադատություն է, այլ ժողովրդին մոլորեցնելու միջոց, որպեսզի քաղաքական դաշտը բաժանեն միայն իրենց ու նախկինների միջև։ Մինչ իշխանավորները միլիարդավոր դրամների պարգևավճարներ են բաժանում իրենց թիմի մեջ, թոշակառուի 10,000 դրամի ավելացումը դարձնում են «սիգարետի» քննարկման թեմա։

Սա կոռումպացված մոտեցում է, որտեղ իրական էքզիստենցիալ խնդիրները խլեցվում են թալանի հետբերման ձախողված շոուներով։ Մենք թույլ չենք տալու, որ այս մանիպուլյացիաներով ձեզ նորից խաբեն։ Լուսավոր Հայաստանը ներկայացնում է մաքուր քաղաքական այլընտրանք։

Մենք բացել ենք մեր ընտրական ցուցակի 30%-ը հենց ձեզ՝ անկուսակցականներիդ համար, որպեսզի միասին կանգնեցնենք այս սուտն ու թալանը։ Կապ հաստատե՛ք մեզ հետ, եթե պատրաստ եք առաջադրվել և իրական փոփոխություն բերել։ Հունիսի 7-ին դուք ունենալու եք այլընտրանք։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից