Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Միտք 6 ամիս առաջ - 22:51 05-03-2026

ԱՄՆ-ն ու Իսրայելը, չնայած անխնա հարվածներին, Իրանում չեն կարողանում լուծել սկզբունքորեն ոչ մի հարց՝ արյունահեղությունից բացի

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Դուք պատկերացնու՞մ եք, եթե մի անգամ էլ որեւէ հրթիռ կամ անօդաչու ուղղեն Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմ: Ի՞նչ են անելու Անկարան ու Բաքուն: Կամ, կարո՞ղ են չանել ոչինչ: Հաստատապես լինելու է շատ դժվար: Իսկ դա լինելու է այն կայծը, որն արդեն հնարավոր չի լինելու կանգնեցնել:

Իսկ սա մեծ իմաստով այն մասին է, որ չնայած ըստ էության անխնա հարվածներին ու մեկը մյուսից քաջարի ելույթներին, ԱՄՆ ու Իսրայելը համատեղ Իրանում չեն կարողանում լուծել սկզբունքորեն եւ ոչ մի հարց, պարզապես արյունահեղությունից բացի: Իսկ բանն այն է, որ իրանյան հանրությունն ու էլիտան թերեւս պատրաստ են այդ զոհաբերությանը, որքան էլ դա չհնչի «արխայիկ» ու դաժան:

Եվ այդ իմաաստով, ԱՄՆ ու Իսրայելը ներկայումս զբաղված են մի բանով, ինչին Իրանը պատրաստ է, եւ պատրաստվել է տասնամյակներ: Եվ հիմա նրանց չի մնում այլ բան, քան ընդլայնել արյունահեղության սահմանը, շրջանակը, ակնկալելով, որ այն հնարավոր է հասցնել մի մասշտաբի, որին արդեն Իրանն ի զորու չի լինի դիմակայել:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը