copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 18:09 05-03-2026

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Հարգելի գործընկերներ,

Վերաքննիչ դատարանի մի Դատավոր իրավաչափորեն ազատ արձակեց Արշակ Սրբազանին ապօրինի կալանքից, իսկ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժ. Մելիքսեթյանը մերժեց մեր կողմից ներկայացված բողոքը և որոշեց, որ Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը դեռևս պետք է պահպանվի: Որոշումը ստանալուն պես անպայման կներկայացնենք իրավունքի նկատմամբ հերթական խայտառակության մանրամասները, բայց սա ակնհայտ ցույց է տալիս, որ օրվա իշխանությունների վախերն անչափելի են, իսկ քաղաքական հետապնդումն անվիճելի:

Իրար հերթ չտալով խոսում են Սամվել Կարապետյանի խոսքի ազատության սահմանների մասին, միաժամանակ վախենում են նույնիսկ վերացնել այս աբսուրդային սահմանափակումներն ու խափանման ինտենսիվ միջոցը, երբ չկա ու չկար որևէ հիմք այն պահպանելու համար: Հայաստանում ժողովրդավարության նկատմամբ ծաղրը հենց այսպիսի տեսք է ունենում և սա տեսնում է մեր հանրությունը:

Սամվել Կարապետյանի այլևս 260 օր տևող ազատության ինտենսիվ սահմանափակումն առանց որևէ իրավական տվյալի, պարզապես հրապարակայնորեն մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար՝ չի կարող լինել իրավաչափ, չի կարող լինել օրինական, չի կարող լինել ողջամիտ, չի կարող լինել համաչափ: Չկասկածեք սա ևս հաղթահարելու ենք և հաղթանակներ շատ են լինելու

Իրավունքը պետք է գերակայի:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից