copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 15:52 21-05-2026

Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա ևս 2 ամիս

Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա ևս 2 ամիս։ Դատավարության ժամանակ նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբանների միջնորդությունները նրա խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ։

Դատարանը նաև մեղմացրեց տնային կալանքի պայմանները` որոշելով, որ Արթուր Սարգսյանը կարող է հանդիպել ցանկացած անձի հետ` բացառությամբ «Սրբազան պայքարի» գործով անցնող մասնակիցների ու վկաների։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, գրավոր ընթացակարգով քննել և բավարարել է պաշտպանական կողմի բողոքը։ Դատարանի որոշմամբ՝ պատգամավորի նկատմամբ կիրառվել էր համակցված խափանման միջոց՝ տնային կալանք և գրավ։

Պաշտպանական կողմը 2025-ի նոյեմբերի 10-ին բողոքարկել էր դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշումը, որով մերժվել էր Արթուր Սարգսյանի կալանքը վերացնելու միջնորդությունը։

Պատգամավորը կալանավորված էր 2025-ի հուլիսի 8-ից։

Հիշեցնենք նոև, որ Արթուր Սարգսյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու մի խումբ անձինք մեղադրվում են, իբր թե իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ «Սրբազան պայքար» շարժման միջոցով սահմանադրական ճանապարհով իշխանության հասնելու փորձի ձախողվելուց հետո՝ 2024-ի նոյեմբերից, Բագրատ սրբազանն ու շարժման մի շարք մասնակիցներ խմբով նախապատրաստվել են իշխանությունը զավթելուն։ Մեղադրանքի համաձայն՝ նրանք ձեռք են բերել «ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ ու գործիքներ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում