Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 3 ամիս առաջ - 12:10 04-03-2026

ՖԻՖԱ-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր պաստառը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր պաշտոնական կայքում շնորհանդեսի ձևաչափով ներկայացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության պաշտոնական պաստառը։

Գլխավոր պաստառի վրա պատկերված է գնդակին հարվածող ֆուտբոլիստի սպիտակ ուրվագիծ, որի մարմինն իրենից ներկայացնում է մրցաշարը համատեղ կազմակերպող երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի սահմանների քարտեզային ուրվագծերը։

Բացի գլխավոր պաստառից, ՖԻՖԱ-ն հրապարակել է նաև մրցաշարի հանդիպումներն ընդունող 16 քաղաքների պաշտոնական պաստառները:

«Մրցաշարի պաշտոնական պաստառը գովերգում է համագործակցության ոգին, ոգևորությունը և այս եզակի պահի միասնությունը,- ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։ — Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ երեք տարբեր արվեստագետներ միավորել են իրենց ջանքերը՝ ստեղծելով գլխավոր պաստառը։ Կարսոն Թինգը (Կանադա), Միներվա GM-ը (Մեքսիկա) և Հենք Ուիլիս Թոմասը (ԱՄՆ) համատեղել են իրենց տաղանդներն ու գեղարվեստական ոճերը՝ ցույց տալու համար, թե ինչպես է ֆուտբոլի հանդեպ ընդհանուր կիրքը միավորում աշխարհը»։