Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 18:43 03-03-2026

Երևանում կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերվել է 49-ամյա ամրանագործի մարմինը

Այսօր՝ մարտի 3-ին, Երևանում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի 23 հասցեում՝ շինհրապարակում, տղամարդու դի կա։

Տեղում պարզվել է, որ նշված հասցեում նորակառույց շենքի շինհրապարակում ամրան գործելու ընթացքում Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Նվեր Դ.-ն մոտ 3 մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել։

Դեպքի փաստով քննչական բաժնում աշխատանքային կանոնների անվտանգությունը չպահպանելու, որն առաջացրել է մարդու մահ, հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր նշված շինհրապարակում, որպես ամրանագործ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում