copy image url
Ներքին Ավելին 4 ամիս առաջ - 17:01 03-03-2026

Մենք քեզ սիրում ենք միշտ և ընդմիշտ. Արամ Ասատրյանի երկնային ծննդյան 73-ամյակը և որդու հուզիչ խոսքը

Այսօր հայկական երաժշտության երկնակամարում վառվող ամենապայծառ աստղերից մեկի՝ լեգենդար Արամ Ասատրյանի ծննդյան օրն է։

Երգիչն այսօր կտոներ իր 73-ամյակը։

Չնայած տարիների բացակայությանը, նրա արվեստն ու տեսակը շարունակում են մնալ հայ հանդիսատեսի սրտում՝ սերնդեսերունդ փոխանցելով այն ջերմությունն ու անմիջականությունը, որը բնորոշ էր միայն իրեն։

Հոր երկնային ծննդյան կապակցությամբ սոցիալական հարթակներում հուզիչ գրառմամբ է հանդես եկել որդին՝ երգիչ Տիգրան Ասատրյանը։

Նա կիսվել է հպարտության և կարոտի զգացումներով, որոնք համակել են ընտանիքին այս նշանակալի օրը։ «Այսօր մենք նշում ենք Արամ Ասատրյանի երկնային ծննդյան 73-ամյակը՝ երաժշտության լեգենդ, ով անջնջելի հետք է թողել աշխարհում։ Երբ մենք անդրադառնում ենք քո անհավանական կյանքին և կարիերային, հպարտանում ենք այն ամենով, ինչին դու հասել ես։ Քո երաժշտությունը հուզեց միլիոնավոր մարդկանց սրտեր և ոգեշնչում բերեց ամբողջ աշխարհում»,- գրել է Տիգրանը։

Արամ Ասատրյանի երգերը միայն երաժշտություն չեն. դրանք հուշեր են, պատմություններ և հայկական ոգու արտացոլում։ Որդին իր խոսքում շեշտել է, որ թեև հայրը վաղ հեռացավ կյանքից, նրա ձայնն ու արվեստը մնայուն են։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից