Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 13:19 03-03-2026

Արդյունքները զրոյական են․ սա պետության պարտականությունն է, ոչ թե բարեգործություն․ Մհեր Կարագյոզյան

Քաղաքացիների իրավունքների վերականգնման և ֆինանսական փոխհատուցման պահանջով այսօր բողոքի ակցիա է իրականացվել Քննչական կոմիտեի դիմաց։ Ակցիայի մասնակիցների գործերը գտնվում են նախաքննության փուլում, սակայն, նրանց համոզմամբ, մինչ օրս որևէ տուժողի իրավունք չի վերականգնվել։

Լրագրողների հետ զրույցում Մհեր Կարագյոզյանը հայտարարեց, որ Սահմանադրությունը չի չեղարկվել, և պետության պատասխանատվությունը չի վերացել։ «Եթե պետությունը վերահսկողություն չի սահմանել, և հանցագործությունները տեղի են ունեցել, ապա պետությունն ունի պարտականություն՝ վերականգնելու քաղաքացիների իրավունքները, տրամադրելու պաշտպանություն և փոխհատուցելու ֆինանսական վնասները։ Սա պետության պարտականությունն է, ոչ թե բարեգործություն»,- նշեց նա։

Կարագյոզյանի խոսքով՝ հանցագործությունները կատարվել են բացահայտ կերպով՝ հրապարակային փողոցներում, լայնածավալ գովազդներով, այդ թվում՝ հեռուստատեսությամբ։ Նրա գնահատմամբ՝ պետությունը մեծ թերացում է թույլ տվել՝ չկանխելով գործընթացը։ «Տարիներ շարունակ այս ամենը տեղի է ունեցել պետության բաց աչքի առաջ։ Քանի որ պետությունը չի կանխել հանցագործությունները, որոնք իր անմիջական պարտականությունների շրջանակում էին, մենք այսօր այստեղ ենք՝ պահանջելու օրինաչափ և իրավաչափ փոխհատուցում»,- ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, թե քաղաքացիները գիտակցված ռիսկի են դիմել, Կարագյոզյանը նշեց, որ յուրաքանչյուր գործարք իր մեջ ռիսկ է պարունակում, սակայն տվյալ դեպքում քաղաքացիները դիմել են ողջամիտ ռիսկի։ «Դեպքերը տեղի են ունեցել բացեիբաց, հրապարակային հարթակներում, գովազդներով, անգամ պետական մարմինների ներգրավմամբ իրականացվող միջոցառումների ֆոնին։ Քաղաքացիները գտել են, որ այդ ռիսկերը օրինաչափ և իրավաչափ են»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ 2020 թվականից ի վեր չկա որևէ օրինակ, երբ տուժած քաղաքացու իրավունքը վերականգնված լինի։ «Իրականում տեղի է ունենում այն, որ թղթի վրա ապացուցվում է՝ իբր աշխատում են։ Բայց աշխատանքը չափվում է արդյունքով, իսկ արդյունքները զրոյական են։ Քննությունը չի երաշխավորում քաղաքացիների ֆինանսական իրավունքների վերականգնումը», — հայտարարեց Կարագյոզյանը։ Նա նաև անդրադարձավ իրազեկման խնդրին՝ նշելով, որ սոցիալական գովազդներն ու կանխարգելիչ քարոզարշավները բավարար չեն եղել, հատկապես հաշվի առնելով, որ տուժածների զգալի մասը միջին և բարձր տարիքային խմբերի ներկայացուցիչներ են։ «Պետությունը պետք է ապահովեր պատշաճ իրազեկում։ Մենք գնահատում ենք, որ այդ քայլերը անբավարար են եղել, քանի որ արդյունքում տեղի են ունեցել զանգվածային հանցագործություններ», — եզրափակեց նա։ Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ շարունակելու են պահանջատիրական գործողությունները՝ մինչև իրենց ֆինանսական իրավունքների վերականգնումը։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից