Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 09:22 03-03-2026

Իրանի ռազմավարական խորքը թույլ է տալու երկարաժամկետ դիմադրություն կազմակերպել․ Ոսկանյան

Այսօր, երբ Իրանի ԱԽ քարտուղար Լարիջանին, որն, իր դեպ, այս պահին շատ ավելի փաստացի լիազորությունների է տիրապետում, հայտարարում էր, որ Իրանը պատրաստվել է երկարատև պատերազմի, դա քարոզչական հռետորաբանություն չէ։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Իրանը խորությամբ ճանաչող ցանկացած մասնագետ գիտի, որ այս երկրի վրա հարձակման դեպքում պաշտպանության նպատակով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սկսում է գործել, այսպես կոչված, «մոզաիկական պաշտպանության» հստակ մշակված հայեցակարգով։

Եթե համառոտ բնութագրեմ այդ հայեցակարգը, ապա այն ենթադրում է հակառակորդի դեմ ապակենտրոնացված, անզուգաչափ և ցանցային հյուծիչ պատերազմ արտաքին հարձակման դեպքում։

Ըստ այդմ՝ Իրանի և դրա սահմաններից դուրս մերձակա տարածքը պայմանականորեն բաժանվում է բազմաթիվ ինքնուրույն պաշտպանական միավորների՝ ինչպես մոզաիկայի մասերն են։ Եթե կենտրոնական հրամանատարությունը զոհվում է, ավելի ցածր օղակների տեղային հրամանատարները հաջորդաբար շարունակում են գործել ինքնուրույն՝ հիմնվելով նախապես մշակված մարտավարության վրա։ Անզուգաչափ պատասխանը ներառում է միջին և կարճ հեռահարության հրթիռների և ԱԹՍ-ների համակցված տարափի մարտավարություն, մեծաթիվ արագընթաց հրթիռակիր նավակների «մեղվի պարսի» սկզբունքով թշնամական խոշոր նավերի վրա հարձակում Պարսից ծոցում և երկրի սահմաններից դուրս իրանական արբանյակ խմբավորումների ակտիվացում հարձակողական ու դիվերսիոն գործողությունների համար։

Կարևոր դեր ունի աշխարհազորի զանգվածային մոբիլիզացիան ներքին անվտանգության ապահովման, բնակավայրերի ցամաքային պաշտպանության և երկարատև դիմադրության նպատակով։ Պատերազմի ձգձգումը և դրան համընդգրկուն ու հյուծիչ բնույթ հաղորդելը համարվում է կարևորագույն բաղադրիչ, քանի որ ծրագրված է, որ երկրի ռազմավարական խորքը թույլ է տալու երկարաժամկետ դիմադրություն կազմակերպել, այն հաշվարկով, որ նույնիսկ ռազմական գերակայություն ունեցող հակառակորդը քաղաքական և տնտեսական առումներով կբախվի լրջագույն ռիսկերի և անլուծելի խնդիրների»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդյունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար