Միջազգային կազմակերպությունների և դիտորդական առաքելություն իրականացնող տարբեր անձանց ուշադրությունն այս օրերին սևեռված է լինելու ընտրախախտումների արձանագրմանը, ինչի համատեքստում ես ցանկանում եմ հայտարարել, որ այս պահին ամենակոպիտ ընտրախախտումը դա արցախցիներին ակնհայտ ապօրինի ընտրական իրավունքի զրկելն է։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսուղերձում ասել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը:
Այս պահին 30 հազար արցախցի ունի պատրաստ հայցադիմում և պատրաստվում է մուտքագրել հայցը դատարան, օրենքով դա թույլատրվում է նույնիսկ քվեարկության օրը, սակայն դատարանների կողմից ստեղծվում են արհեստական խոչընդոտներ։
Նա նշել է, որ 2026 թվականի մայիսին կայացված դատական ակտերով դատարանը պարտավորեցրել էր միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը արցախցիներին ներառել ընտրացուցակներում, նրանց տալով հունիսին կայանալիք ընտրություններին քվեարկելու հնարավորություն։
«Ներքին գործերի նախարարությունը, կատարելով հանցագործություն, չկատարելով օրինական ուժի մեջ մտած և անհապաղ կատարման ենթակա դատական ակտը, ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ անարգանք ցուցաբերելով դատական ակտերի նկատմամբ։ Իր հերթին Վերաքննիչ դատարանը բողոքները սովորական ընթացակարգով ընդունում է վարույթ և կայծակնային արագությամբ դարձնում քննարկման առարկա»։
Ավելին՝
տեսանյութում: