Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 20:42 02-03-2026

Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը. փորձագետ

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը:

Վերջինս արտահայտվում է ոչ միայն նավթի գների աճի, այլ նաև գազի շուկաների կտրուկ վերաձևավորման տեսքով:

Այսօր հայտնի դարձավ, որ հեղուկացված բնական գազի (LNG) խոշորագույն արտադրողն ու արտահանողը՝ Կատարը (զիջում է միայն ԱՄՆ-ին) դադարեցրել է բնական գազի արդյունահանումը՝ Ռաս-Լաֆֆանի ու Մեսաիդի էներգետիկ օբյեկտներին Իրանի հասցված հարվածներից հետո:

Կատարի կշիռը համաշխարհային հեղուկացված գազի շուկայում կազմում է 20%: Եվ արտադրական օբյեկտների հրթիռակոծումը, և Հորմուզի նեղուցի պարալիզացումը, որով անցնում է աշխարհում սպառվող հեղուկացված գազի 30%-ը, արդեն իսկ հանգեցրել են գազի շուկաներում ճգնաժամային միտումների առաջացման: Օրինակ, այսօր Նիդեռլանդների TTF հաբում բնական գազի ապրիլյան ֆյուչերսների արժեքը աճել է 24,69%-ով և առավելագույն պահին հասել է 39,85 եվրոյի՝ 1 ՄՎտ·ժ-ի դիմաց, կամ մոտավորապես 491 ԱՄՆ դոլարի՝ 1 հազար խմ համար։

Ո՞վ է շահում այս ամենից:
Իհարկե, ամերիկյան գազային ընկերությունները, որոնք պետական արտոնությունների ներքո ակտիվորեն գրավում եմ եվրոպական շուկան:

Սակայն Վաշինգտոնն այս հարցում ունի իր «աքիլլեսայան գարշապարը»:

Մերձավոր Արևելքի լոգիստիկ ու արդյունաբերական խաթարման հետևանքով հեղուկացված գազի առաջացած պակասորդը լրացնելու համար Նահանգներին անհրաժեշտ է ընդլայնված լցանավային նավատորմ: Նման նավերի սեփական արտադրություն նրանք չունեն: Հետևաբար, ի հայտ է գալիս խնդիր՝ կախվածություն Չինաստանից, որն այս սեգմենտում աշխարհի բացարձակ առաջատարն է»:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը