Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 19:30 02-03-2026

Մանիպուլյացիայի աստվածը շոպլիկ Նիկոլն ա․ հարցում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն օրերս իր ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում ընդդիմությանը մեղադրել է մանիպուլյացիա անելու մեջ։ Նա ասել է, որ ընդդիմությունը մանիպուլյացիայի աստվածն է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Հայաստանում ո՞վ է մանիպուլյացիայի աստվածը»։

Հարցվածների մի մասը մասը նշեց, որ Հայաստանում մանիպուլյացիայի աստվածը Նիկոլ Փաշինյանն է, որոշներն էլ ի պատասխան հնչեցրին Ռոբերտ Քոչարյանի անունը։

«Իշխանավորներն են»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա Նիկոլ Փաշինյանն է։ «Իհարկե Նիկոլ Փաշինյանն է, միակ մանիպուլյացիա անողը։ Ամեն ինչ խաբում է, էդ շոպլիկը»,- նշեց նա։

«Մանիպուլյացիաները սովորաբար անում են նրանք, ովքեր միշտ էլ իշխանության տերն են, ոչ թե հասարակ քաղաքացիները»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում.