copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 11:15 02-03-2026

ԱՄՆ-Իրան պատերազմի արդյունքում ոսկին և նավթը թանկացել են, բիթքոինը՝ էժանացել

Աշխարհի ֆինանսական շուկաներում այսօր արձանագրվել է աննախադեպ իրավիճակ։

Աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին հումքային ակտիվների գները ցույց են տալիս կտրուկ աճ՝ սահմանելով նոր պատմական շեմեր։ Ոսկին սահմանում է պատմական առավելագույն։

Թանկարժեք մետաղների շուկայում իրավիճակը պայթյունավտանգ է։ Ոսկու գինը մեկ օրում բարձրացել է մոտ 3%-ով՝ որպես անվտանգության հանգրվան արձագանքելով աշխարհաքաղաքական լարվածությանը։ Ընթացիկ գին՝ 5,402.75 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց, փոփոխություն՝ +154.85 դոլար կամ +2.95%։ Էներգակիրների շուկան արձագանքել է կտրուկ թանկացմամբ՝ ԱՄՆ–Իրան լարվածության և Մերձավոր Արևելքի անկայունության ֆոնին։

Brent Oil-ի գինը հասել է 79.29 դոլարի (+8.81%), Crude Oil WTI-ն՝ 72.56 դոլարի (+8.27%), բնական գազը՝ 2.969 դոլարի (+3.85%), իսկ London Gas Oil-ը ցուցադրել է +16.86% աճ։ Այլ մետաղներից արծաթը բարձրացել է 95.32 դոլարի (+2.17%), իսկ պղինձի գինը մնում է անփոփոխ՝ 6.0595 դոլար։

Կրիպտոարժույթների շուկայում բիթքոյնի գինը տատանվում է բարձր անկայունությամբ։

Հարձակման լուրերից հետո այն իջել էր 64,000 դոլարից ցածր, սակայն ներկայում փորձում է վերականգնվել 67,000 դոլարի սահմաններում։ Ամփոփելով կարելի է ասել, որ նավթը և ոսկին աճել են ռեկորդային տեմպերով, իսկ բիթքոյնը սկզբնական շրջանում կտրուկ իջել է, սակայն ներկայում վերականգնման գործընթացում է։

Այս տվյալները փաստում են, որ շուկան գտնվում է աշխարհաքաղաքական լարվածության ուղիղ ազդեցության տակ։

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին