copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 00:04 02-03-2026

Իսրայելը հերքում է Իրանում աղջիկների դպրոցի հրթիռակոծման պատասխանատվությունը

Իսրայելական զինվորականները «տեղյակ չեն Իսրայելի կամ Ամերիկայի որևէ հարվածից» Իրանի Մինաբ քաղաքի աղջիկների դպրոցի մոտ, որտեղ, ըստ իրանական պետական ​​լրատվամիջոցների, փետրվարի 28-ին հրթիռի հարվածի հետևանքով զոհվել է մոտ 150 մարդ։ Այս մասին կիրակի՝ մարտի 1-ին, հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) խոսնակ Նադավ Շոշանին։ «Ես գիտեմ, որ ամերիկացիները ստուգում են այս տեղեկատվությունը, և մենք նույնն ենք անում»,- ասել է նա։

«Եվ ես գիտեմ, որ մենք կարողացանք, ինչպես հաստատում են ամերիկացիներն ու իրանցիները, շատ ճշգրիտ, հազար մղոնից ավելի հեռավորությունից ոչնչացնել մեզանից թաքնվող 40 մարդկանց», - ընդգծեց Շոշանին։ Նա հավելեց, որ սա հաստատում է, որ իսրայելական բանակը գործում է «ծայրահեղ ճշգրտությամբ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրանական տվյալների համաձայն՝ փետրվարի 28-ի առավոտյան Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքի Շաջարեհ Թայեբեհի աղջիկների դպրոցի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 148 մարդ, 95-ը՝ վիրավորվել։ Մինաբի շրջանի դատախազը հայտարարել է, որ զոհվածների մեծ մասը դպրոցի աշակերտուհիներ են։ Իրանում հայտարարվել է ազգային սուգ։

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին