copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 21:30 01-03-2026

Իրանի նոր ղեկավարությունը ցանկանում է բանակցել․ Թրամփ

Իրանին հասցված հարվածներից մեկ օր անց, որոնց հետևանքով սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, իսկ տարածաշրջանը ներքաշվել պատերազմի մեջ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Atlantic պարբերականին հայտնել է, որ Իրանի նոր ղեկավարությունը ցանկանում է խոսել իր հետ, և ինքը ծրագրում է անել դա։

«Նրանք ցանկանում են խոսել, և ես համաձայնել եմ, ուստի ես կխոսեմ նրանց հետ։ Նրանք պետք է դա ավելի վաղ անեին։ Նրանք պետք է անեին այն, ինչը շատ գործնական էր և հեշտ էր անել ավելի վաղ։ Նրանք չափազանց երկար սպասեցին»,- ասել է Թրամփը լրատվամիջոցին տված հեռախոսային հարցազրույցում։

Հարցին, թե արդյոք իր զրույցը իրանցիների հետ կկայանա այսօր, թե վաղը, Թրամփը պատասխանել է. «Ես չեմ կարող դա ձեզ ասել»։

Նա հայտարարել է, որ որոշ իրանցիներ, որոնք վերջին շաբաթներին մասնակցում էին բանակցություններին, այլևս ողջ չեն։

«Այդ մարդկանց մեծ մասը չկա: Նրանցից ոմանք, ում հետ մենք գործ ունեինք, չկան, որովհետև դա մեծ հաջողություն էր: Նրանք պետք է դա ավելի վաղ անեին: Նրանք կարող էին գործարք կնքել: Նրանք պետք է դա ավելի վաղ անեին: Նրանք չափազանց մեղմ էին խաղում»,- ասել է ԱՄՆ նախագահը պարբերականի լրագրողի հետ զրույցում:

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին