copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 20:15 01-03-2026

ԱԳՆ տարածված հայտարարության վերաբերյալ այս պահին իրականացվում է կարիքի գնահատում․ Անի Բադալյան

ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը արտաքին գերատեսչության նախորդիվ տարածված հայտարարության վերաբերյալ սոցցանցում գրել է

«ԱԳՆ նախորդիվ տարածված հայտարարության վերաբերյալ այս պահին իրականացվում է կարիքի գնահատում: Հետաքրքրություն ցուցաբերած քաղաքացիներին խնդրում ենք այս պահին պարզապես լրացնել հայտը:

Կոնկրետ թռիչքի մասին տեղեկատվությունը հաստատվելու պարագայում կապ կհաստատվի գրանցված քաղաքացիների հետ:

Այդ ընթացքում հաշվի կառնվեն անվտանգային իրավիճակի զարգացումները, ինչպես նաև ավիաընկերությունների կողմից այլընտրանքային վերադարձ ապահովելու հնարավորությւնները:

Ինչպես տեղեկացրել ենք, տվյալ թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին, տարեց և առողջական խնդիր ունեցող անձանց»,- նշել է ԱԳՆ խոսնակը։

Ավելի վաղ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության տնօրինությունը հայտարարել է, որ պատրաստ են վճարել Աբու Դաբիում գտնվող բոլոր զբոսաշրջիկների հարկադիր երկարաձգված մնալու ծախսերը. հյուրանոցների կողմից կապահովվի անվճար կեցություն և սնունդ։

ԱԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին նաև, որ ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում, հնարավորության պարագայում, ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին օդային ճանապարհով Հայաստան փոխադրում իրականացնելու ուղղությամբ,

Ամենից շատ դիտված

10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
21:54 Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ ԶՈւ ծառայող օտարերկրացիների արտաքսումն արգելելու մասին
18:30 Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
22:35 Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
13:23 Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ
21:07 Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը. Արփինե Հովհաննիսյան
23:09 Մինչև 1 մլն դրամ անվանի մարզիկներին՝ Տիգրան Ավինյանից
12:40 Շիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորում․ մայր ու որդի հոսպիտալացվել են
10:54 Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ