copy image url
Արտաքին Միտք 1 ժամ առաջ - 23:50 26-06-2026

Չնայած Հորմուզի նեղուցը բաց է, այն գտնվում է իրանական լիարժեք վերահսկողության և կառավարման տակ. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը.

Հորմուզի նեղուցում այսօր տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում Իրանի ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը թիրախավորել են Օմանի ափերի մոտով նեղուցով անցնել փորձող բեռնատար նավը և արգելափակել դրա անցումը, իրանական կողմը մեկնաբանել է՝ որպես համարժեք արձագանք։

Ըստ այդ մեկնաբանության՝ Հորմուզի նեղուցով անցումը պետք է տեղի ունենա միայն իրանական կողմի նախանշած հենց նեղուցի իրականան ափի մոտակայքում անցնող միջանցքով։

Նշված հանգամանքը ցույց է տալիս, որ չնայած Հորմուզի նեղուցը բաց է, բայց, փաստացիորեն գտնվում է իրանական լիարժեք վերահսկողության և կառավարման տակ։

Միայն իրանական ռազմավարական մտածողության մասին զրոյական պատկերացում ունեցողները կարող են հավատալ, որ Իրանը կհրաժարվի Հորմուզի նեղուցի այժմյան փաստացի կառավարումից և հնարավոր կլինի վերականգնել դրանով անցման մինչպատերազմական ստատուս քվոն։

Ամենից շատ դիտված

10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
21:54 Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ ԶՈւ ծառայող օտարերկրացիների արտաքսումն արգելելու մասին
18:30 Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
13:23 Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ
22:35 Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:40 Շիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորում․ մայր ու որդի հոսպիտալացվել են
21:07 Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը. Արփինե Հովհաննիսյան
10:54 Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ
09:00 21 միլիարդ շահույթ և նվիրատվություն սեփական հիմնադրամին. ուր են գնում «Էվոկաբանկի»  միլիարդները