copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 19:33 01-03-2026

Իրանի գործողության ընթացքում ամերիկացի 3 զինծառայող է զոհվել, վիրավորվել՝ 5-ը

Կիրակի առավոտից ի վեր Իրանի դեմ իրականացվող «Էպիկական զայրույթ» գործողության ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհվել է երեք ամերիկացի զինծառայող, ևս հինգը «ծանր վիրավորվել են», հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։

«Մի քանսն էլ ստացել են թեթև բեկորային վնասվածքներ և ուղեղի ցնցում, և նրանց ծառայության վերադարձնելու գործընթացը շարունակվում է։ Հիմնական մարտական գործողությունները շարունակվում են, և մեր արձագանքման ջանքերը շարունակվում են», - ասվում է տարածված հայտարարությունում։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նաև նշել է, որ իրավիճակը փոփոխական է, ուստի ընտանիքների նկատմամբ հարգանքից ելնելով՝ այլ տեղեկություններ, այդ թվում՝ զոհված զինվորների ինքնությունը, կհայտնեն միայն մերձավոր ազգականներին տեղեկացնելուց հետո 24 ժամվա ընթացքում։

Հրամանատարությունը չի հստակեցրել, թե ինչ հանգամանքներում են զոհվել կամ վիրավորվել ամերիկացի զինվորները, թեև Իրանը շաբաթ օրվանից ի վեր պատասխան հարվածներ է հասցրել թե՛ Իսրայելին, թե՛ Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ավիաբազաներին։

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին