copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 17:15 01-03-2026

Իսրայելը հայտարարել է իրանցի 40 բարձրաստիճան հրամանատարների սպանության մասին

Իսրայելի ռազմաօդային ուժերը «Առյուծի մռնչյուն» (Operation Roar of the Lion) գործողության առաջին ալիքի ընթացքում «մեկ րոպեի ընթացքում» սպանել են իրանցի 40 բարձրաստիճան հրամանատարների, հայտնում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով իսրայելական բանակի (ՑԱԽԱԼ) հայտարարությանը։

ՑԱԽԱԼ-ն այդ հարվածներն անվանել է «կանխարգելիչ հարված՝ ուղղված Իրանի ղեկավարության կողմից բխող սպառնալիքների»։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ առաջին ալիքի ընթացքում միաժամանակյա հարվածներ են հասցվել Թեհրանի մի քանի օբյեկտների ուղղությամբ, որտեղ հավաքված էին Իրանի անվտանգության ծառայության բարձրագույն ղեկավարության յոթ անդամներ։

Գործողությունն իրականացվել է Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզության ղեկավարությամբ։
Ավելի վաղ Իրանը հայտնել էր ԻՀՊԿ (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) գլխավոր հրամանատար Մոհամմադ Պակպուրի, Իրանի պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավիի՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, և Իրանի պաշտպանության ու զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման նախարար Ամիր Նասիրզադեի զոհվելու մասին:

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին