copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 07:45 16-09-2025

Անդրանիկ Քոչարյանն իր «ժամկետանց հանձնաժողովի» զեկույցը առաջ է բրթում. բախում՝ ԱԺ նախագահի հետ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում արդեն երեքուկես տարի շարունակված գործընթացը, որը կոչված էր ուսումնասիրելու 44-օրյա պատերազմի հանգամանքները, այսօր փաստացի փակուղում է։ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2022 թվականի փետրվարին, հստակ ժամկետով՝ սկզբում 6 ամիս, այնուհետեւ եւս 6 ամիս երկարաձգման հնարավորությամբ։ ԱԺ կանոնակարգ-օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ 2023-ին արդեն Անդրանիկ Քոչարյանը պարտավոր էր ավարտել իր աշխատանքները եւ ներկայացնել եզրափակիչ զեկույցը։ Սակայն Քոչարյանն անտեսել է օրենքի սահմանած ժամկետները։ Փաստացի, 2023 թվականից հանձնաժողովն այլեւս իրավական հիմքերով գոյություն չունի, բայց Քոչարյանը շարունակում է հանդես գալ որպես դրա ղեկավար եւ անգամ ճնշումներ գործադրել Ազգային ժողովի աշխատակազմի վրա։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ է ընդհարվել՝ պահանջելով հնարավորինս շուտ շրջանառության մեջ դնել հանձնաժողովի ամփոփիչ զեկույցը։ Սակայն ԱԺ նախագահը հայտնել է, թե չի կարող շրջանցել Կանոնակարգ օրենքը եւ շրջանառել երկու տարի ուշացած փաստաթուղթ։ Չնայած դրան՝ Անդրանիկ Քոչարյանը շարունակում է պնդել, որ իր 210 էջանոց զեկույցը պետք է քննարկվի։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ զեկույցում առկա են նաեւ «գաղտնի» հատվածներ, որոնք Քոչարյանը ներկայացնում է որպես ապագա աղմկահարույց բացահայտումների հիմք։ Նա նույնիսկ վստահեցնում է, թե հրապարակումից հետո սպասվում են ձերբակալություններ։ Այս ամենը, սակայն, առավելապես հիշեցնում է քաղաքական շահարկում, քան իրավաչափ գործընթաց»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ