copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 11:45 01-03-2026

Հայաստանի մարզերում կսկսվի 20,000 մատչելի բնակարանների տրամադրումը. Սամվել Կարապետյանի 5-րդ քայլը

ՀՀ վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի ներկայացրած տնտեսական զարգացման ծրագրի առանցքային կետերից մեկը վերաբերում է Հայաստանի բնակարանային ֆոնդի սոցիալական աջակցությանը:

Ծրագրի 5-րդ կետն ուղղված է մարզերում բնակարանային խնդրի լուծմանը, հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը։

Հայաստանի մարզերում բնակարանային խնդիրը տարիներ շարունակ մնում է չլուծված և ծայրահեղ սուր: Սա այն հիմնական պատճառներից է, որն արգելակում է ժողովրդագրական աճը․
«Բոլորս էլ գիտենք, որ, թե՛ Շիրակի մարզում, թե՛ մնացած մարզերում բնակարանների խնդիրը շատ լուրջ է։ Երիտասարդները չեն ամուսնանում, որովհետև բնակարան գնելու հնարավորություն չունեն»,- հայտնել է Մխիթարյանը։

Ըստ նախանշված ծրագրի՝ այս հարցը ստանալու է պետական մակարդակի լուծում, եթե 2026 թվականի հունիսի 8-ից, ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնի Սամվել Կարապետյանը, որից հետո կմեկնարկի 20,000 մատչելի բնակարանների տրամադրման լայնածավալ նախագիծը։

Ամենից շատ դիտված

10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
21:54 Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ ԶՈւ ծառայող օտարերկրացիների արտաքսումն արգելելու մասին
18:30 Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
22:35 Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
13:23 Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ
21:07 Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը. Արփինե Հովհաննիսյան
23:09 Մինչև 1 մլն դրամ անվանի մարզիկներին՝ Տիգրան Ավինյանից
12:40 Շիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորում․ մայր ու որդի հոսպիտալացվել են
22:00 Սրբուհի Գալյանի սիրտը հայցի ապահովում է ուզում