Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 10:00 01-03-2026

Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանը և Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. Մարտի 1-ի զոհերի հիշատակին:

Այցը տևել է շատ կարճ՝ ընդամենը մի քանի րոպե:

Փաշինյանը սոցցանցի էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Հարգանքի տուրք՝ 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին»: