Մենք ոչ թե փակելու մասին ենք պայմանավորվել, այլ բանակցել ենք 20 տարի երկարացնելու համար. այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը` խոսելով ատոմակայանի թեմայով իրեն ուղղված մեղադրանքի մասին:
ՀՀ 3–րդ նախագահը պատասխանեց հարցին, թե Փաշինյանը ԱԺ–ում ասել է, որ Մեծամորի ատոմակայանի փակումը ապահովելը ստանձնել եք Դուք` համաձայն Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA)։
«Մենք ոչ թե փակելու մասին ենք պայմանավորվել, այլ բանակցել ենք 20 տարի երկարացնելու համար, որի շնորհիվ այսօր ատոմակայանը գործում է»,- ասաց նա` հավելելով, որ ցանկացած ատոմակայան, հաստատություն ինչ-որ պահի պետք է փակվի։