Ներքին 6 ամիս առաջ - 14:20 09-01-2026

Այս տարի ատոմակայանը կանգնելու է 150 օր, որտեղի՞ց է ԱԷԿ-ին տրամադրվելու 12,7 միլիարդ դրամ․ Ղազինյան

ՀԾԿՀ հայտարարությունը 2026-ին սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրանալու մասին խնդրահարույց է։ Այսպիսի կարծիք է հայտնել ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանն այսօր մամուլի ասուլիսում՝ մանրամասնելով, որ էներգոհամակարգի ամբողջ բալանսը դրական և բացասական դրսևորումներ ունի․

«Այսինքն, ինչ-որ կազմակերպություններ ունենում են ֆինանսական կորուստներ, ինչ-որ կազմակերպություններ՝ ֆինանսական ձեռքբերումներ։ Հանձնաժողովի տված տեղեկանքով ստացվում է, որ մինուսներն ու պլյուսները կազմում են 0- 0․ իմ կարծիքով, նման բան չի լինում, մաթեմատիկական որեւէ հաշվարկով չի կարող լինել 0- 0»։

Դավիթ Ղազինյանը մի քանի հռետորական հարց ուղղեց ՀԾԿՀ-ին․

«2026 թվականին ատոմակայանին նախատեսվում է տրամադրել, որպես կանխատեսվող այլ ֆինանսական եկամուտ 12,7 միլիարդ դրամ։ Որտեղի՞ց։ Այս տարի ատոմակայանը կանգնելու է 150 օր, կանխատեսվել է 12,7 միլիարդ դրամ այլ ֆինանսական եկամուտ, իսկ նախորդ տարի կանգնել էր 30-45 օր, բայց նախատեսված է եղել ընդամենը 189 միլիոն դրամ այլ ֆինանսական եկամուտ։ Ես իմ կարծիքն ունեմ, թե այդ գումարը որտեղից է նախատեսվում, բայց թող հանձնաժողովը պատասխանի՝ որտեղի՞ց։ Թող պատասխանի՝ Երեւանի ՋԷԿ-ի ու ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունները, որոնք պետք է այս տարի փակեին, ինչո՞ւ են հետաձգել։ Իսկ հետաձգելու պայմաններում փակելու ժամանակ ի՞նչ են անելու։ Կա երկու տարբերակ՝ կամ պետությունը պետք սուբսիդավորի, որպեսզի վարկային պարտավորությունները փակվեն, կամ սակագինը թանկանա»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից