copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 10:15 26-02-2026

Դատարանը կարոտո՞վ է հիշում Սերժ Ազատովիչի տարիները

Սերժ Սարգսյանին շատերն են դիմում Սերժ Ազատովիչ կամ հայացված՝ Սերժ Ազատի ձևով։

Դրանք հատկապես այն մարդիկ են, ովքեր կարոտով են հիշում Սերժ Սարգսյանի նախագահության տարիները։

Տարօրինակ է, բայց ՀՀ 3-րդ նախագահի դեմ քրեական գործերից մեկում դատական համակարգի պաշտոնական կայքը՝ datalex.am-ը, Սերժ Սարգսյանին ներկայացնում է որպես Սերժ Ազատի, թեև ըստ օրենքի՝ պետք է նշվեր ամբաստանյալի անուն ազգանունը։ Ակամա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դատական համակարգը ևս կարոտում է Սերժ Ազատիի իշխանությունը։