Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 3 ամիս առաջ - 22:50 25-02-2026

ՀՀ քաղաքացիների կազմակերպված դիմադրության արդյունքում ՀՀ կառավարությունը որ ուզում է` միջամտում է. Արփինե Հովհաննիսյանը՝ «Վեոլիա ջրի» մասին

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով ՏԿԵ նախարարի գրառմանը, Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Մեզ տեղեկացնում են, որ կառավարության միջամտության արդյունքում Վեոլիա ջուրը չի փոխի ջրամատակարարման գրաֆիկը:

Փաստորեն, ՀՀ քաղաքացիների այսպիսի կազմակերպված դիմադրության արդյունքում, ՀՀ կառավարությունը, որ ուզում է` միջամտում է: Ֆիքսենք սա: Ես առաջիկայում կներկայացնեմ` էլ որտեղ ու ինչպես միջամտեն, որ վատ ջուր չխմենք: Նախընտրական շրջանը գոնե մի օգուտ կտա: Հետո Վեոլիան կանի այն, ինչ պիտի անի:
Դետալները` շուտով»:

Ավելի վաղ «Վեոլիա ջուր» ընկերությունը տարածել էր հայտարարության, որ մայիսի մեկից ջրամատակարարումն իրականացվելու է գրաֆիկով: