copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 17:45 25-02-2026

Բալիի արևն ու երևանյան հոգսերը. ինչպես են ժամանակն անցկացնում Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը

Մինչ հանրության սիրելի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը վայելում է էկզոտիկ հանգիստը հեռավոր Բալիում, նրա նախկին ամուսինը՝ Արտակ Վարդանյանը, ստանձնել է երեխաների խնամքի պատասխանատվությունը։

Արդեն մի քանի օր է՝ Անահիտի սոցիալական էջերը ողողված են արևոտ ու վառ լուսանկարներով։ Դերասանուհին ընկերուհու հետ միասին լիարժեք լիցքաթափվում է՝ վայելելով ծովն ու դրական էներգիան։ Նրա հրապարակումները վկայում են այն մասին, որ հանգիստն անցնում է լավագույնս՝ հեռու առօրյա վազվզոցից։

Զուգահեռաբար, իր ինստագրամյան էջում ակտիվ է նաև Արտակ Վարդանյանը։ Նա պարբերաբար ցույց է տալիս, թե ինչպես է անցնում իր և երեխաների առօրյան Երևանում։

Լուսանկարներից պարզ է դառնում, որ Արտակը ոչ միայն զբաղվում է նրանց խնամքով, այլև ապահովում է հետաքրքիր ու հագեցած ժամանց։ Այս իրավիճակը ևս մեկ անգամ փաստում է, որ նախկին զույգին հաջողվել է պահպանել քաղաքակիրթ ու առողջ հարաբերություններ։

Երեխաների բարեկեցությունը մնում է նրանց համար առաջնահերթություն, ինչը թույլ է տալիս Անահիտին վստահորեն մեկնել հանգստի, իսկ Արտակին՝ վայելել հայրության ջերմ պահերը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից