copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 18:08 25-02-2026

Արարատ Միրզոյանը Ժնևից մեկնել է Վարշավա

Ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Ժնև, որտեղ նա մասնակցել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին։

Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Արարատ Միրզոյանը մեկնել է Վարշավա, որտեղ ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում կմասնակցի պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված հանդիպումներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան։