copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 10:29 25-02-2026

Պոլսո Հայոց պատրիարքն առաջարկում է սինոդական կառույց ստեղծել

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն առաջարկում է սինոդական կառույց ստեղծել՝ որպես իշխանություն-եկեղեցի հարաբերություններում ճգնաժամից ելք: Պոլսո Հայոց պատրիարքարանից հայտնում են, որ այս հայտարարությունը նա արել է Վիեննայում գումարված Եպիսկոպոսական հավաքի բացման նիստի իր ուղերձում:

Ըստ արքեպիսկոպոսի՝ սա կամրապնդի Մայր Աթոռի և Ամենայն Հայոց կաթողիկոսի դիրքերը: Մաշալյանն առաջարկել է նաև սահմանել Ազգային եկեղեցական ժողովի գումարման հստակ ամսաթիվ։

Սինոդական կառույցը կրոնական-եկեղեցական կառավարման բարձրագույն մարմին է՝ բաղկացած բարձրաստիճան հոգևորականներից:

Պոլսո պատրիարքը, նշելով, որ երկկողմանի գրգռիչ գործողություններն ու արտահայտությունները խորացնում են իրավիճակը, շեշտել է, որ Գերագույն հոգևոր խորհուրդը հեղինակազրկվել է: Ըստ նրա՝ սինոդական կառույցի կազմում կարող են ընդգրկվել նաև որոշ ընդդիմադիր հոգևորականներ։ Սա, Մաշալյանի կարծիքով, կարող է հող նախապատրաստել անցումային շրջանում ելքեր որոնելու համար։

«Սա առիթ է, որ Եպիսկոպոսաց ժողովն ընտրի 12 ավագ եպիսկոպոսներ, որպեսզի այս շրջանում Մայր Աթոռի կառավարման գործին նեցուկ կանգնեն Վեհափառ Տիրոջը:

Եթե Մայր Աթոռը չստանձնի այս վարչական բարեփոխումը, կվախենամ, որ ներկա Գերագույն հոգևոր խորհրդի կազմով Վեհափառ Հայրապետի հեղինակությունն անբաղձալի կերպով կթուլանա», - նշել է նա:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել