Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 22:00 24-02-2026

Փոսեր, վնասված մեքենաներ և հուսահատ վարորդներ․ ով պետք է փոխհատուցի

Ճանապարհային փոսերի պատճառով իրենց ավտոմեքենաները վնասած վարորդներից իրավաբանական գրասենյակները վերջին շրջանում բազմաթիվ դժգոհություններ են ստանում։ Ճարահատյալ քաղաքացիները փորձում են իրավական ճանապարհով լուծել խնդիրը և փոխհատուցում ստանալ կրած վնասի դիմաց, ինչը ոչ միշտ է հաջողվում։

Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Իրմա Ճաղարյանը հատկապես ընդգծում է այդ փաստը՝ նշելով, որ խորհրդատվության համար բազմաթիվ վարորդներ են դիմել իրենց գրասենյակ՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք կարող են փոխհատուցում ստանալ։

Նրա խոսքով՝ շատերը չգիտեն, որ նման դեպքերում հնարավոր է դիմել քաղաքապետարան և պահանջել փոխհատուցում։ Փաստաբանի խոսքով՝ առաջին և ամենակարևոր հարցը պատասխանատու կողմին ճիշտ որոշելն է։ Եթե ճանապարհը համայնքի մեղքով է քանդվել և դրա հետևանքով մեքենան է վնասվել, ապա վարորդը կարող է պահանջել հատուցում։

Պետք է հասկանալ՝ ո՞վ է պատասխանատու՝ համա՞յնքը, կոնկրետ կազմակերպությո՞ւնը, թե՞ այլ սուբյեկտ։ Ճանապարհների մեծ մասի պատասխանատվությունը կրում է Երևանի քաղաքապետարանը, իսկ քաղաքապետարանի հետ լեզու գտնելը դժվար է, խոստովանում է նա՝ հավելելով, որ հենց այդ պատճառով էլ հարցը տեղափոխվում է դատարան։

Փաստաբանը մանրամասն ներկայացնում է, թե ինչ պետք է անի վարորդը դեպքի պահին։ Նա նաև անդրադառնում է ավելի լայն խնդրի՝ քաղաքացիների իրավագիտակցության մակարդակին՝ նշելով, որ հասարակության իրավական գիտակցությունը շատ ցածր է։ Իրմա Ճաղարյանը ընդգծում է՝ խնդիրը միայն ճանապարհների վատ վիճակը չէ, այլև խնդրի նկատմամբ քաղաքացիների պասիվությունը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից