Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 19:00 24-02-2026

Բժիշկներն ավելի լավ է բանվորություն անեն՝ ցեխ շաղախեն․ Հայկ Մանասյան

Առողջապահական պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումից հետո ոլորտում լարվածությունը շարունակում է աճել։ Մինչ պետական կառույցները խոսում են բարեփոխումների արդյունավետության մասին, բժիշկները բարձրաձայնում են վարձատրության հետ կապված խնդիրների մասին՝ պնդելով, որ ֆինանսական բեռը դրվել է հենց իրենց վրա։

Այս համակարգի գործարկումից հետո բժիշկները ստացել են աշխատավարձը ոչ միայն ուշացումով, այլև բավականին ցածր։

«Բժիշկներին պիտի վաբշե կտրեն հացից, բերանները կարեն, որ հաց չուտեն։ Էն բերանը, որ մենակ ուտելու համար է ծառայում, բողոք չի հնչեցնում, չի կոնսոլիդացվում, պահանջներ չի ներկայացնում՝ այդ թվում քաղաքական բնույթի, թեկուզ ոլորտային քաղաքականությանը վերաբերող։ Բարձրագույն կրթված, ինտելիգենցիա ներկայացնող մարդու բերանը պիտի կարեն, որ նա հաց չուտի»,- Oragir.News-ի հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց բժիշկ Հայկ Մանասյանը։

Նրա խոսքով՝ քանի դեռ բժիշկները «գառան պես հնազանդ» են, իրավիճակը միայն կխորանա. «Բժիշկներին էս տեսակ պասիվ, ապատիկ, անողնաշար պահվածքի համար նույնիսկ տասնաապատիկ ավելին է հասնում։ Եթե դժգոհություն ունես իշխանություններից, պետք է իմանաս՝ ինչ անել։ Երկու գիրք կա դրա մասին, թող կարդան, կամ՝ թող չաթջիփիթիին հարցնեն՝ իշխանությունից դժգոհելու դեպքում ի՞նչ է պետք անել»,- ասաց նա։

«Գները գիտե՞ք ոնց են գցել։ Ռենտգեն հետազոտությունը 8000-ից դարձել է 2500 դրամ, որից բժշկին հասնում է 600 դրամ։ Ռենտգեն կարդաս, եզրակացություն գրես, ու ստանաս 600 դրա՞մ․․․․Ամբողջ օրը աշխատես՝ 10-15 ռենտգեն նայես, պատասխանատու գործ անես, ու ստանաս 6-8 հազար դրա՞մ։ Ավելի լավ է՝ շինարարության մեջ բանվորություն անես, շաղախ անես, քան՝ նման վարձատրությամբ բժշկություն անես»,- շարունակեց բժիշկը։

Վերջինս նաև քննադատեց ոլորտի ներկայացուցիչների և առողջապահության նախարարության միջև անցկացված փակ հանդիպումները. «Գնացել են նախարարի հետ հանդիպել, ասոցիացիայի մակարդակով մի քանի մասնագետներ։ Այդ հանդիպումը չի հրապարակվել։ Եթե հազարավոր բժիշկների շահերն եք ներկայացնում, միացրեք՝ կամերաների առաջ, հրապարակային բանակցեք։ Ինչո՞ւ է ամեն ինչ փակ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա