copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 16:43 24-02-2026

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների շրջանակում պետական կառավարման համակարգում կատարողականի գնահատման և դրա հիմքով խրախուսման պիլոտային ծրագրի ընթացքը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է պետական կառավարման համակարգի արդյունավետության և մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրի ընթացքի, իրականացված վերլուծությունների արդյունքների վերաբերյալ, մանրամասներ ներկայացրել սոցիալական երաշխիքների շրջանակի և ծրագրի շարունակականության ապահովման օրենսդրական անհրաժեշտ կարգավորումների վերաբերյալ:

Հանդիպմանը քննարկվել են նոր պահանջներին համապատասխան մարդկային ռեսուրսների ու մասնագիտական կարողությունների զարգացմանն ու մոտիվացիոն մեխանիզմների մշակմանն ուղղված քայլերը:

Ամփոփելով քննարկումները՝ վարչապետն ընդգծել է, որ ծրագրի արդյունքները պետք է շարունակական վերլուծության ենթարկվեն, ստացված եզրակացությունները պետական կառավարման համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմք դառնան և նպաստեն ոչ միայն մրցունակ կադրերի պահպանմանը, այլ նաև նորերի ներգրավմանը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը