copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 15:07 24-02-2026

Իրանական ընկերությունը «գցել է» ՀՀ կառավարությանը

Օրեր առաջ տեղեկատվություն տարածվեց, որ իրանական կողմը շահագրգիռ է էլեկտրահաղորդումների երրորդ գծի հայկական հատվածի շինարարության հարցում։ Եվ եթե գործարկվի երրորդ ԷՀԳ-ն, ապա Հայաստանը Երևանի ՋԷԿ-ում իրանական գազից ստացված էլեկտրաէներգիան Իրան կառաքի՝ տարեկան 5-7 մլրդ կՎտ։

Այս գործընկերությունից, ենթադրաբար, կշահեն և՛ Հայաստանը, և՛ Իրանը։

Սակայն այս ծրագիրը փորձությունների է բախվել։

Oragir.News-ի տեղեկություններով՝ ՀՀ Կառավարությունը երրորդ ԷՀԳ-ի շինարարությունն իրականացնելու համար պայմանագիր է կնքել իրանական մի ընկերության հետ և մեծ գումար փոխանցել նրան։ Վերջինս, սակայն, մեծ պարտքեր ունի Իրանում և տեղի Հարկադիր ծառայությունն անմիջապես առգրավել է ՀՀ կառավարության փոխանցված գումարը։

Այնուհետև իրանական ընկերությանը կանխիկ գումար է տրվել ԷՀԳ-ի շինարարությունը սկսելու համար, սակայն իրանցիները գումարը ստացել են ու ոչինչ չեն արել։ Ինչպես է լուծվելու այս թնջուկը, դեռևս պարզ չէ:

Ամենից շատ դիտված